Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հնդկաստանում մարդատար գնացքի և բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, ավելի քան 60 մարդ վիրավորվել է: [ Hindustan Times ]
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Նշվում է, որ բախումից հետո մարդատար գնացքի առնվազն երկու վագոն դուրս է եկել ռելսերից։
Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության բազմաթիվ խմբեր։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։